Երևանում կվերակառուցվի դպրոց։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 18-ին ընդունվել է Երևանի ավագանու նիստում։

Մասնավորապես, նախատեսվում է վերակառուցել Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցը։ Կրթական հաստատությունը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոցում։ Աշխատանքները ներառված են Հայաստանի կառավարության «Մինչև 2026 թվականը 300 դպրոցների կառուցում, վերանորոգում և վերակառուցում» ծրագրում։