Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում որոշեց հերթական սուբվենցիոն ծրարգրերի համաֆինանսավորմանն ուղղել  1 մլրդ 59 մլն դրամ։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ առաջարկվում է համաֆինանսավորել 20 համայնքների 24 սուբվենցիոն ծրագրեր. «Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս հատկացումից հետո 2025 թվականի բյուջեից պետական համաֆինանսավորման թիվը կկազմի 17 մլրդ 52 մլն դրամ»,–ասաց նա։

Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց թվարկել բոլոր 24 ծրագրերը։