Լեհաստանի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը 100 միլիոն դոլար կհատկացնի PURL ծրագրին, որը ենթադրում է ամերիկյան զենքի գնում ԵՄ երկրների միջոցներով: Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Ես նաև նախատեսում եմ մինչև տարեվերջ Արտաքին գործերի նախարարության բյուջեից 100 միլիոն դոլար փոխանցել PURL ծրագրի շրջանակներում Ուկրաինային ռազմական օգնության համար, որից մենք (նկատի ունի ԵՄ երկրները) ամերիկյան զենք ենք գնում», - ասել է Սիկորսկին։
Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և եվրոպական երկրները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու նոր սխեմայի շուրջ։ Ամերիկյան զենքի մատակարարումները վճարելու են ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցները։





























