Կա’մ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերթական անգամ կկեղծի ընտրությունները, կա’մ էլ ընդդիմությունը նրա հետ «մանդատային» գործարք կկնքի: Նման կարծիք է ԼՂՀ ՆԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը փետրվարի 2-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: «Լավագույն տարբերակն, իհարկե, կլինի ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ պայմանավորվածության ձեռքբերումը»,-հավելել է նա: Նրա խոսքով, դրանք կդառնան ստագնացիայի վերջին ընտրությունները, քանի որ լճացումն անցնում է սահմանները:

Ինքը` Մելիքյանը, այդ պատճառով էլ չի մասնակցի ընտրություններին ընտրական համակարգերից եւ ոչ մեկով:

Նրա կարծիքով, խորհրդարան կանցնեն քաղաքական 7 ուժ: Քաղաքական գործիչը կարծում է, որ չի կարելի կուսակցական ցուցակներով ամբողջությամբ ընտրություններին անցնել: Թեկուզ եւ մեկ մանդատանոց օկրուգներով, որպես օրենք, անցնում են օլիգարխները, բայց ամբողջական կուսակցական համակարգը կարող է մոնոպոլիա առաջացնել քաղաքական կուսակցությունների շրջանում: