Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի իր ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Գոֆմանին «Մոսադի» նոր ղեկավար է նշանակել, հաղորդում է Times of Israel-ը։
Ռոման Գոֆմանը երկրի հետախուզական գործակալության՝ «Մոսադի» նոր տնօրենն է։ Այժմյան տնօրեն Դեյվիդ Բարնեայի հնգամյա ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսին։
Ըստ12-րդ ալիքի՝ Գոֆմանի ընտրությունը նշանակում է, որ Նեթանյահուն մերժել է Բարնիայի առաջարկած երկու թեկնածուին։ Այդ նշանակումը ներկայացվել է ավագ պաշտոնների նշանակումների խորհրդատվական կոմիտեի քննարկմանը։
Գոֆմանի նշանակումը, ինչպես սպասվում է, քիչ դիմադրության կհանդիպի, ի տարբերություն Իսրայելի պաշտպանության բանակի նախկին գեներալ Դեյվիդ Զինիի՝ Ներքին անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնում ավելի վիճահարույց նշանակման, որը շաբաթներ շարունակ բախվել է իրավական մարտահրավերների և բողոքարկումների։ Զինին երդում է տվել այս տարվա հոկտեմբերին։
Գոֆմանը ծնվել է Բելառուսում, տեղափոխվել է Իսրայել 1990 թվականին՝ 14 տարեկան հասակում։ Իր զինվորական կարիերայի ընթացքում նա անցել է Իսրայելի պաշտպանության բանակի զրահատանկային կորպուսի շարքերով՝ հասնելով դիվիզիայի հրամանատարի պաշտոնին, նախքան մարտական գործունեությունից հեռանալը։




























