Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Հաղթանակ թաղամասի 9-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Վահե Հ.-ին եւ 40-ամյա Արշակ Ե.-ին. վերջինիս մոտ հայտնաբերվել է անձեռոցիկի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող 2,7 գ զանգված:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: