ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ է հղել «արմատական ձախակողմյան տականքներին» և վստահություն հայտնել, որ նրանց չի հաջողվի ոչնչացնել երկիրը։
«Շնորհավոր Սուրբ ծնունդ բոլորին, ներառյալ արմատական ձախակողմյան տականքներին, որոնք անում են հնարավոր ամեն ինչ մեր երկիրը կործանելու համար, բայց դա նրանց մոտ վատ է ստացվում», - գրել է Թրամփը The Truth Social սոցիալական ցանցում:
Միևնույն հայտարարության մեջ Թրամփն ամփոփել է իր վարչակազմի աշխատանքի առաջին տարվա արդյունքները՝ նշելով, որ ԱՄՆ-ն «այլևս չունի բաց սահմաններ, տղամարդկանց մասնակցություն կանանց սպորտում, սեռափոխություն բոլորի համար և թույլ իրավապահ մարմիններ»։ Փոխարենը, նրա խոսքով, ԱՄՆ-ն այժմ ունի «ռեկորդային ֆոնդային շուկա, վերջին տասնամյակների ընթացքում հանցավորության ամենացածր մակարդակը», գնաճի նվազում, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի 4,3% աճ։
Սեպտեմբերի 22-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել ամերիկյան հակաֆաշիստների «Անտիֆա» ծայրահեղ ձախ շարժումը ներքին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին։ Սեպտեմբերի 25-ին նա նաև հուշագիր է ստորագրել Միացյալ Նահանգներում քաղաքական հողի վրա կազմակերպված բռնությանը և ներքին ահաբեկչությանը հակազդելու մասին։ Ընդ որում, «Անտիֆա» շարժումը ԱՄՆ-ում, ինչպես և ողջ աշխարհում, միասնական կենտրոնացված կազմակերպություն չէ. այս տերմինն օգտագործվում է հակաֆաշիստների տարբեր խմբերի միավորումները նշելու համար, որոնք յուրովի են մեկնաբանում այն հարցը, թե ինչը պետք է համարել ֆաշիզմի դրսևորում։





























