Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում արդեն ոստիկանական ուժեր են կենտրոնացած, այդ թվում ՊՊԾ աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 5–ին, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բոլորին կոչ է արել հունվարի 6-ին, ժամը 13.30-ին մասնակցել ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու (Տիգրան Մեծի պողոտայում) բակից և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի (Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում):




























