Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղաքական բռնաճնշումների է երթարկել եկեղեցին և եկեղեցու ներսից իր համար համախորներ է գտնում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իսկ քանի որ մենք միշտ կանգնած ենք եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին, կարծում եմ՝ որևէ մեկի մոտ հարցեր չի առաջացնում»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք հանդիպո՞ւմ է անազատության մեջ գտնվող սրբազաններին, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ միշտ է հանդիպում. ««Ամսի 31-ին այցելել եմ Բագրատ Սրբազանին, դրանից 2 օր առաջ՝ Միքայել Սրբազանին»:
Անդրադառնալով անազատության մեջ գտնվող սրբազանների կրոնական ծեսերին մասնակցություն ունենալու հնարավորությանը՝ պատգամավորը նշեց, որ մեկ անգամ Միքայել Սրբազանի մասնակցությունը խոչընդոտվել է։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի և 10 եպիսկոպոսների համատեղ հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դա եկեղեցու դեմ հարձակման հերթական գալարն է»։
Նա հավելեց, որ այսօր էլ Փաշինյանը քաղաքական շոու է ցուցադրելու. ««Պարտադրանքի ուժով կտեսնեք պետական աշխատողներ, բյուջեից աշխատող, այսինքն դպրոցի ուսուցիչներ, մանկապարտեզի համայնքային, բազմաթիվ ոստիկաններ համազգեստով, երևի մի այդքանն էլ առանց համազգեստ»։





























