Բաքվի միջազգային օդանավակայանը` «Հեյդար Ալիեւը», փետրվարի 8-ի առավոտյան հետաձգել է մի շարք չվերթներ` դեպի Գյանջա, Թբիլիսի եւ Թեհրան:
Բացի այդ, BD 928 օդանավը, որը պատկանում է Լոնդոն-Թեհրան թռիչքուղուն, չի կարողացել վայրէջք կատարել եւ ուղեւորվել է պահուստային օդանավակայան` Թեհրան, հաղորդում Trend-ը:
Բաքվում ուժեղ ձնաբուք է սկսվել վաղ առավոտյան: Քաղաքում 3-5 աստիճան ցուրտ է, գիշերը ջերմաստիճան զրոյից 6-10 աստիճան ցածր է եղել:
Ադրբեջանի տարբեր շրջաններում ձյուն է գալիս:




























