Ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, եթե Հայ Առաքելական Եկեղեցու «բարեփոխումների» այսպես կոչված համակարգող խորհրդի ստեղծման մասին հայտարարությունը գրեր ոչ թե որպես Հայաստանի վարչապետ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, այսօր նրան կհարցնեին. «Ինչո՞ւ եք հանդիպումը կազմակերպել Հայաստանի վարչապետի նստավայրում, այլ ոչ թե ձեր Իջևանի տանը»։

«Ես հիմա որպես վարչապետ եմ ձեր առաջ հանդես գալիս, ես քաղաքցի չե՞մ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ և Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետնորդ եմ», - նշել է Փաշինյանը։ Նա վստահեցրել է, որ եպիսկոպոսների մեջ նստում է որպես մեղավոր՝ ինչպես ՀԱԵ ցանկացած հետևորդ։