Եկեցեցու բարենորոգման հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար, եթե ուզում է, կարող է միանալ։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրել է, որ հայտարարությունը, որը ստորագրել են նաև 10 եպիսկոպոսներ, բաց է և մյուսներին էլ կարող են միանալ։ «Այնտեղ հատուկ կետ կամ որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականների բարեվարքության ոչ միայն կանոնները, այլև այդ կանոնները պահպանելու մեխանիզմները։ Հայաստանի ժողովուրդը հեռացված է եկեղեցուց, որովհետև եկեղեցու վերնախավի գործելակերպը եկեղեցին ժողովրդից մեկուսացնելու մասին է», - հավելել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ իշխանությունների նպատակը եկեղեցու և ժողովրդի միասնությունը վերականգնելն է: Նրա գնահատմամբ՝ սուրբծննդյան «ուխտերթը» բազմամարդ է եղել. այնտեղ ներկա են եղել պաշտոնյաներ, քաղաքացիներ, զոհված զինծառայողների մայրեր, արտերկրից ժամանած մարդիկ: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ պաշտոնյաները մասնակիցների ճնշող փոքրամասնությունն են եղել:
«Վարչապետը մարդկանց հրավիրում է երթի, իսկ պաշտոնյան և նրա գործընկերները չպե՞տք է մասնակցեին։ Նրանք պետք է բոյկոտեի՞ն։ Այդ դեպքում նրանք կասեին, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ է», - ընդգծել է Փաշինյանը։
Նա նաև ասել է, որ հաճախ է հանդիպումներ ունենում մահացած և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, սակայն իշխանությունները չեն հրապարակում այդ հանդիպումները։





























