Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնալուծության գործը կարծես թե եւս մեկ ռեալիթի շոուի է վերածվում: Ինչպես հաղորդում է  TMZ կայքը, Համֆրիսի փաստաբանները որոշել են տեսախցիկներ տեղադրել դատարանի դահլիճում, որտեղ պետք է լսվի ամուսնալուծության գործը:

Այսպիսով, Քրիսը փորձում է բոլորին ապացուցել, որ Քիմն իր հետ ամուսնացել է իր շոուի վարկանիշը բարձրացնելու համար:

Զույգը պատրաստվում է դատարանի դահլիճից հեռարձակում իրականացնելու թույլտվություն ստանալ`  սեփական դիրքորոշման ճշմարտացիությունն ապացուցելու համար:

Հիշեցնենք, որ ռեալիթի շոուի 31-ամյա աստղն ամուսնալուծության համար դիմել էր ամուսնությունից ընդամենը  72 օր հետո` պատճառաբանելով «անհաղթահարելի տարաձայնությունները»: