Անթալիայում 39-ամյա Ա.Օ, եւ նրա կինը՝ 34-ամյա Զ.Օ.-ն դատարանի առաջ են կանգնել իրենց հարազատ աղջիկներին եւ նրանց դասընկերներին զենքի սպառնալիքով բռնաբարելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի փաստաբանների պալատի կողմից մեղադրյալ ամուսինների համար տրամադրված 2 կին փաստաբանները դատական առաջին նիստի ժամանակ լսելով երեխաների պատմածները՝ շոկի մեջ են ընկել։
Նշվում է, որ ամուսինները բռնաբարել են իրենց 16 եւ 14 տարեկան աղջիկներին եւ նրանց 16 եւ 14 տարեկան դասընկերներին, որոնցից մեկը հաշմանդամ է եղել։ Ծնողները նրանց զենքի սպառնալիքով բռնաբարել են եւ ստիպել զբաղվել խմբակային սեքսով։
























