Հունվարի 16-ին Ադրբեջանում Բաքվի նախաձեռնողական խմբի հովանու ներքո կանցկացվի երկրի առաջին միջազգային համաժողովը՝ «Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանի կառավարության կիրառած բռնաճնշումների քաղաքականությունը» թեմայով: «Ռասիզմ և բռնություն սիկխերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ներկայիս իրողություններ»,- հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Համաժողովում կքննարկվեն սիկխերի և այլ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների համակարգված խախտումները, ռասայական խտրականությունը և բռնությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի, ռասիզմի դեմ կոնվենցիայի և կտտանքների դեմ կոնվենցիայի շրջանակում Հնդկաստանի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումները: Նախատեսվում է ուսումնասիրել միջազգային մոնիթորինգի մեխանիզմները, դրանց թվում՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների աշխատանքը»,- հաղորդում են տեղական լրատվամիջոցները:





























