ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ, հաղորդում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի նախագահի վարչակազմին։

«Շնորհավորում ենք Նորին Գերազանցություն նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին և տիկին Թամար Բագրատիոնիին Սուրբ Ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ։ Դոնալդ և Մելանյա Թրամփներ»,- ասված է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ուղղված շնորհավորական բացիկում։