Չինաստանը բազմիցս հայտարարել է իր Գրենլանդիա կղզու հետ կապված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել այսպես կոչված «չինական սպառնալիքի» օգտագործումը որպես նախապատրվակ՝ սեփական շահերը հետապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը, հայտնում է «Սինհուան»։

Ինչպես հերթական գերատեսչական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է չինացի դիվանագետը, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված միջազգային իրավունքը հանդիսանում է գոյություն ունեցող միջազգային կարգի հիմքը և պետք է անշեղորեն պահպանվի:

Գուո Ծյակունը այդպիսով պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարության վերաբերյալ հարցին, որ ԱՄՆ-ն 2026 թվականի փետրվարի 1-ից սկսած Գրենլանդիայի հարցի պատճառով 10 տոկոս մաքսատուրք կսահմանի Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա և հունիսի 1-ից մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25 տոկոս։ Բարձրացումը կլինի, եթե Միացյալ Նահանգների կողմից այս կղզու գնման վերաբերյալ համաձայնություն չձևավորվի։