Թուրքաբնակ քրդերը հավաքվում են Ռոժավայի սահմանին՝ Արևմտյան Քուրդիստան անցնելու և իրենց եղբայրներին ու քույրերին պաշտպանելու համար։ Այս մասին գրում է «Գոլոս Կուրդիստանա» Telegram-ալիքը։

«Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Մուրատ Կարայըլանը, մեկնաբանելով Սիրիայի քրդերի շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է. «Սա սև բիծ կլինի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի և միջազգային կոալիցիայի մյուս պետությունների հեղինակության վրա։ Դուք այս մարդկանց ասում էիք, որ իրենց դաշնակիցն եք։ Այդ դեպքում ինչո՞ւ եք հիմա ձեր դաշնակիցներին միայնակ թողնում նման հարձակման պահին»։