Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Գրենլանդիայի հարցով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես համաձայնել եմ հանդիպումներ ունենալ Դավոսում: Ինչպես բոլորին շատ հստակ հասկացրել եմ, Գրենլանդիան առաջնահերթ նշանակություն ունի ազգային և համաշխարհային անվտանգության համար: Հետդարձի ճանապարհ չկա. սրա հետ բոլորը համաձայն են: Ամերիկայի Միացյալ Նահանգները մոլորակի ամենահզոր երկիրն է՝ մեծ առավելությամբ: Դա մեծապես պայմանավորված է իմ առաջին ժամկետի ընթացքում մեր բանակի վերականգնմամբ, որն այժմ շարունակվում է էլ ավելի արագ տեմպերով: Մենք միակ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆ ենք, որը կարող է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ապահովել ողջ աշխարհում և դա արվում է, շատ պարզ՝ ՈՒԺԻ միջոցով», - նշել է Թրամփը: