«Հայկական միություն» կուսակցությունը կոչ է արել ողջ հայ համայնքին արձագանքել համընդհանուր մոբիլիզացիայի կոչին և տեր կանգնել Ռոժավայի պաշտպանությանը։ Այս մասին գրում է «Գոլոս Կուրդիստանա» Telegram-ալիքը։

«Կուսակցությունն ընդգծել է, որ ներկա փուլը պահանջում է դիրքորոշումների միասնություն, պատմական պատասխանատվության ստանձնում և հավատարմություն դիմադրության ընտրությանը»,- գրում է Telegram-ալիքը։