Էջմիածնում պայքարում են Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանի ազատության համար։ Քաղաքի տարբեր հատվածներում շենքերի պատերին նրա նկարն է տպագրվել, որի վրա գրված է՝ «ազատություն Արամ Քոչարյանին»։
Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվել է։ Դրանից ժամեր անց նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։





























