ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի վրա ծածանվող ԱՄՆ դրոշի լուսանկարը։

Այդ լուսանկարում նա, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ դրոշն են տեղադրում Գրենլանդիայում:

Երևում է նաև հետևյալ մակագրությունը. «Գրենլանդիա՝ ԱՄՆ տարածք՝ 2026 թվականից» (Greenland - Us Territory - EST.2026):

Բացի այդ, նա հրապարակել է նաև Գրենլանդիայի քարտեզը՝ ամերիկյան դրոշի գույներով: