Հայտնի են դարձել Գրենլանդիայի գործարքի մանրամասները։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները քննարկել են մի տարբերակ, ըստ որի Դանիան ԱՄՆ-ին է փոխանցում Գրենլանդիայի մի փոքր մասի նկատմամբ ինքնիշխանությունը, հայտնում է The New York Times-ը:

Ապագայում այս տարածքում կարող են ստեղծվել ԱՄՆ ռազմաբազաներ։

Այս գաղափարն առաջարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից և նման է Կիպրոսում բրիտանական բազաների տեղակայման տարբերակին։

Գործարքի նախագիծը ներառում է Գրենլանդիայում ամերիկյան «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգի տեղակայումը, «հումքային նյութերի ուղղությամբ լրացուցիչ աշխատանքը» և «կղզու տարածքում Ռուսաստանի ու Չինաստանի կողմից վնասակար արտաքին ազդեցությանը» հակազդելը, հայտնում է DW-ն։

Ծրագիրը նաև ենթադրում է ԱՄՆ-ի և Դանիայի միջև 1951 թվականի «Գրենլանդիայի պաշտպանության մասին համաձայնագրի» թարմացում, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին կղզում ռազմական բազաներ կառուցել, եթե ՆԱՏՕ-ն դա անհրաժեշտ համարի։

Թրամփը նշել է ութ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի վերացման պայմանը