«ANI Product» ընկերությունը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքին. ոչ միայն սպառողներին մատուցել բարձրորակ կաթնամթերք, այլև ստեղծել տոնական տրամադրություն և իրականացնել նրանց երազանքները։ Դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 13-ը տևած լայնածավալ «Ջերմ ձմեռ ANI-ի հետ» խաղարկությունն արդեն ամփոփվել է՝ բացահայտելով 31 երջանիկ հաղթողների անունները։

IMG_9165.JPG (136 KB)

31 բացառիկ մրցանակ կաթնամթերքի սպառողներին

Այս խաղարկության մրցանակների շարքն իրապես տպավորիչ էր։ Ընկերությունը խաղարկում էր 31 արժեքավոր նվեր, որոնց թվում էին.

  • Գլխավոր մրցանակ. 7-օրյա հեքիաթային ճամփորդություն դեպի Աբու Դաբի՝ մեկ զույգի համար (ներառյալ երկկողմանի ավիատոմսեր, կեցություն 5-աստղանի «Rixos Marina Abu Dhabi» հյուրանոցում և տրանսֆեր):
  • 5 հատ iPhone 17 սմարթֆոն:
  • 25 միավոր կենցաղային տեխնիկա՝ Smart TV-ներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ և սրճեփներ:

Ինչպե՞ս որոշվեցին հաղթողները

Խաղարկությանը մասնակցելու պայմանները պարզ էին. անհրաժեշտ էր գնել «Անի Կաթնամթերք»-ի սիրված արտադրատեսակները (կաթ, մածուն, թթվասեր կամ քամած մածուն), գտնել տարայի վրայի անհատական կոդը և գրանցել այն Telegram-յան հատուկ հարթակում։

IMG_9169.JPG (130 KB)

Հաղթողները որոշվեցին հունվարի 13-ին՝ ընկերության ֆեյսբուքյան և յութուբյան էջերի ուղիղ եթերում։ Պատահականության սկզբունքով գեներացված կոդերը ավտոմատացված համակարգի միջոցով հազարավոր մասնակիցների միջից առանձնացրին նրանց, ում համար տարեսկիզբը նշանավորվեց մեծագույն անակնկալով։

Անմոռանալի տպավորություններ և ջերմ հույզեր

Մրցանակների հանձնման արարողությունն անցավ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր պահպանել էին կանոնները և ներկայացրել շահող կոդերով տարաները, արդեն ստացել են իրենց պատկանող նվերները։

IMG_9172.JPG (133 KB)

Մրցանակները ստանալուց հետո հաղթողները կիսվեցին իրենց տպավորություններով ու փորձառությամբ։ Շատերի համար սա առաջին խոշոր շահումն էր, իսկ ստացված ջերմ զգացողությունները կուղեկցեն նրանց ամբողջ տարվա ընթացքում։ Իր էմոցիաներով կիսվեց նաև գլխավոր մրցանակակիրը՝ Անահիտ Սիմոնյանը.

«Անկեղծ ասած՝ առաջին անգամ էի մասնակցում նման խաղարկության և չէի էլ պատկերացնում, որ հենց ես կդառնամ գլխավոր մրցանակակիրը։ Դա իսկական շոկ էր։ Բայց մրցանակից զատ, ինձ համար շատ կարևոր էր տեսնել, թե որքան ազնիվ ու թափանցիկ է անցնում ողջ գործընթացը՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։ Մենք՝ սպառողներս, կարծես այս բրենդի փոքրիկ դեսպանները լինենք։ Շնորհակալ եմ «ANI Product»-ին այսպիսի հնարավորության համար։ Բոլորիս մաղթում եմ խաղաղ ու բարեկեցիկ 2026 թվական»։

IMG_9181.JPG (133 KB)

«ANI Product»-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում յուրաքանչյուր մասնակցի՝ վստահության և ակտիվության համար։

Թեև «Ջերմ ձմեռ ANI-ի հետ» նախագիծն ավարտվեց, սակայն ընկերությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն այս հաջողությամբ։ «ANI Product»-ը նոր անակնկալներ է նախապատրաստում իր սպառողների համար։ Բարձրորակ կաթնամթերք արտադրելուց զատ, ընկերությունը խոստանում է շարունակել իր հաճախորդների առօրյան լցնել նոր հնարավորություններով ու դրական էմոցիաներով։

IMG_9196.JPG (124 KB)

IMG_9203.JPG (130 KB)