Պուտինի բանակցությունները Ուիթքոֆի, Քուշների եւ Գրյունբաումի հետ կառուցողական եւ չափազանց անկեղծ էին։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք եզրակացրինք, որ առանց տարածքային հարցի լուծման անհնար է ակնկալել երկարաժամկետ կարգավորում։ Մենք համաձայնեցինք, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա Աբու Դաբիում ուրբաթ օրը։
Ռուսաստանի անվտանգության բանակցային խումբը ձեւավորվել է եւ առաջիկա ժամերին կմեկնի ԱՄԷ։ Դրա կազմում են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աբու Դաբի մեկնած ռուսական պատվիրակությունը Պուտինից ստացել է կոնկրետ հրահանգներ»,- նշել է նա։
Երկկողմ տնտեսական խմբի ղեկավարներ Դմիտրիեւը եւ Ուիթքոֆը կհանդիպեն Աբու Դաբիում։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ընդգծել է իր պատրաստակամությունը՝ նախկինում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար ներդնել Գազայի «Խաղաղության խորհրդում». սառեցված պահուստներից մնացած միջոցները կարող են օգտագործվել տարածքային վերականգնման համար՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
«Ռուսաստանը կշարունակի հետեւողականորեն հետամուտ լինել Գազայի «Խաղաղության խորհրդի» նպատակներին, մինչեւ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելը»,- եզրափակել է Ուշակովը։





























