Հնդկաստանի խոշորագույն նավթագազային Indian Oil կորպորացիան 7 միլիոն բարել նավթ է գնել Արաբական Միացյալ Էմիրությունների, Բրազիլիայի և Անգոլայի ընկերություններից՝ ռուսական նավթի ներմուծումը կրճատելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Mercuria առևտրային ընկերությունից 1 միլիոն բարել Murban և 2 միլիոն բարել Upper Zakum մակնիշների նավթ է գնվել։ Անգոլական Exxon-ը 1 միլիոն բարել Hungo և Clove նավթ է մատակարարել ։ Բացի դրանից, բրազիլական Petrobras-ից գնվել է 2 միլիոն բարել նավթ՝ օպցիոնային պայմանագրով, որի գումարը չի հրապարակվել։
Ինչպես նշում է Reuters-ը, հնդկական վերամշակման գործարանները ձգտում են կրճատել ռուսական նավթի գնումները՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագիր կնքելու նպատակով, ինչը սակագների նվազեցում կապահովի։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնը ռուսական նավթի գնումների պատճառով 25%-ով բարձրացրել է հնդկական ներմուծման սակագները, ընդհանուր դրույքաչափը հասցնելով 50%-ի։





























