Բրիտանական BBC կորպորացիան փետրվարի 9-ի երեկոյան ավարտել է «Պուտինը, Ռուսաստանն ու Արեւմուտքը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը:

Չորրորդ եւ եզրափակիչ սերիայի գրեթե կեսը նվիրված է Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Նախագահների խորհրդականներն ու քաղաքական գործիչները ֆիլմում բացահայտում են որոշ պայմանավորվածությունների անդրկուլիսյան մանրամասները եւ առերեւույթ տարբեր, սակայն իրար հետ շաղկապված միջազգային հարցերի կապակցումը:

Առանձին դրվագով ներկայացված է 2010թ. ամռան լրտեսական սկանդալը, երբ 2010-ի ամռանը ԱՄՆ-ում բացահայտվեց ռուս լրտեսների խումբը: Ֆիլմում ասվում է, որ Օբաման անձամբ է խնդրել ՀԴԲ-ի ղեկավարությանը այդ պատմությունը պահել մինչեւ Մեդվեդեւի այցի վերջը:

Ֆիլմի երկրորդ մասը նվիրված է նախագահ Մեդվեդեւի եւ վարչապետ Պուտինի փոխհարաբերություններին: