Վենեսուելայի կառավարությունը ենթարկվում է ժողովրդին եւ անտեսում է արտաքին ուժերի հրամանները։ Այս մասին հայտնել է հանրապետության լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
«Վենեսուելայի կառավարությունը ենթարկվում է ժողովրդին, արտաքին գործոնների հրամաններին չենք ենթարկվում, Վենեսուելայի ժողովուրդը չի ընդունում որեւէ արտաքին ուժի հրամանները»,- նշել է Ռոդրիգեսը։ Նա ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարություններն անվանել է «անտեղի եւ վիրավորական»։ Լիազոր նախագահն ընդգծել է, որ Վենեսուելան «չի վախենում Միացյալ Նահանգների հետ հարգալից հարաբերություններից», քանի դեռ դրանք կառուցվում են միջազգային իրավունքին համապատասխան եւ հաշվի են առնում երկրի պատմությունը։
Բեսենթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կկառավարի Վենեսուելան, կվերահսկի նավթի եւ այլ ռեսուրսների վաճառքը եւ, անհրաժեշտության դեպքում, երկրում կանցկացվեն «ազատ եւ արդար ընտրություններ»։





























