Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Չինաստան մինչև 30 օր, Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, հաղորդում է BBC News-ը։
Բացի դրանից, ըստ բրիտանական կառավարության, Մեծ Բրիտանիայից Չինաստան վաճառվող վիսկիի ներմուծման հարկերը կկրճատվեն կիսով չափ՝ 10%-ից հասնելով 5%-ի։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում գործող դեղագործական հսկա AstraZeneca-ն հայտարարել է Չինաստանում 15 միլիարդ դոլարի ներդրման մասին։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումից հետո Սթարմերը նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի միջև հարաբերությունները գտնվում են «լավ, ամուր վիճակում»։
Սթարմերի այցը Չինաստան սկսվել է հունվարի 28-ին և կտևի մինչև 31-ը։
Սա Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցն է Չինաստան վերջին ութ տարվա ընթացքում։





























