Ընդդեմ ռասիզմի եւ հակասեմիտիզմի միջազգային լիգան իր դաշնային խորհրդի նիստում քվարկությամբ աջակցություն  է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին` այդպիսով պաշտպանելով կազմակերպության ներկայացուցիչ Ալեն  Յակուբովիչի` հունվարի 25-ին «Libération» -ում արտահայտած դիրքորոշումը, տեղեկացնում է  «Nouvelles d`Arménie»-ին:

Նշենք, որ այս տեղեկությունը ինքնին հերքում է դեկտեմբերի 27-ին ժխտողականների «Turquie News» կայքում հայտնված այն հաղորդագրությունը, թե Ընդդեմ ռասիզմի եւ հակասեմիտիզմի  միջազգային լիգան իբր դեմ է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին: