Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MİT) 2008 թվականից սկսած գաղտնալսել է թուրքական Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանի, գլխավոր խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարի, համակարգող Մարգար Եսայանի, լրագրող Մեհմեդ Ալթանի եւ Taraf-ի նախկին լրագրող Ամբերին Զաման-ի հեռախոսազրույցները։

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը Taraf-ի լրագրողների հեռախոսազրույցները գաղտնալսելու թույլտվության համար 2008-ի հոկտեմբերի 30-ին դիմել է դատարան՝ պնդելով, որ այդ անձիք կապի մեջ են ահաբեկչական կառույցների անդամների  հետ։  Նշվում է, որ MIT-ը 3 ամիսը մեկ թարմացրել է իր դիմումը։  Բացի այդ, MIT-ը թաքցրել է լրագրողների իրական անունները եւ նրանց անունների փոխարեն գրել օտարեկրացիների անուններ։

Իմանալով, որ իրենց գաղտնալսում են, Taraf թերթի լրագրողները պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել թե MIT-ի, թե իրենց գաղտնալսելու թույլտվություն տված դատավորների դեմ։

MIT-ի ցուցակում Մարգար Եսայանի անունը նշված է եղել որպես Վահան եւ Հոսաին Սեյֆուլահ։

Նշենք, որ Taraf թերթի լրագրողները Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եզակի լրագրողների թվում են եւ պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին։