2011/2012 մարքեթինգային տարում կարձանագրվեն բրնձի համաշխարհային արտադրության ռեկորդային ծավալներ` շուրջ 462 մլն տոննա: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված 2012 թ. առաքջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ըստ կանխատեսումների` բրնձի արտադրության աճը կզուգորդվի համաշխարհային սպառման էական աճով, որը կկազմի շուրջ 459 մլն տոննա: Նման պարագայում համաշխարհային պաշարների մակարդակը կավելանա եւ կգերազանցի իննամյա վաղեմության բարձրակետը` կազմելով ավելի քան 100 մլն տոննա: Համաշխարհային պաշարների աճի մեծ մասը կկուտակվի հիմնական արտահանող երկրներում` հատկապես Հնդկաստանում եւ Թաիլանդում:
Համաձայն կանխատեսումների, 2012 թ. կարձանագրվի բրնձի գների փոքր նվազում:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թ. Հայաստանում արձանագրվել է բրնձի գների 4.2 % աճ:




























