Շաքարավազի միջազգային շուկայում 2012 թ. սպասվում է գնանկում` կապված Եվրոպայում եւ Թաիլանդում կանխատեսումներից ավելի բարձր բերքի հետ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Ըստ հրապարակման` 2011 թ. չորրորդ եռամսյակում շաքարավազի միջազգային գներն արդեն իսկ զգալիորեն նվազել էին: Դա հիմնականում պայմանավորված է Հնդկաստանում, ԵՄ-ում, Թաիլանդում եւ Ռուսաստանում արտադրության ծավալների աճի հետ: Արդյունքում՝ Նյու Յորքի առեւտրի խորհրդի հրապարակած շաքարավազի միջազգային գների  ինդեքսը 2011 թ. չորրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 13.7%-ով, ինչի արդյունքում շաքարավազի միջին գինը կազմել է 23.8 ԱՄՆ ցենտ՝ ֆունտի (453.59 գրամ) դիմաց: Սակայն նախորդ տարվա համեմատ շաքարավազի գները բարձր են մոտ 20 քան 20%-ով: 

Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ շաքարավազի գները Հայաստանում աճել են 33.7%-ով: