Թերթը գրում է, որ փետրվարի 8-ին հայտարարվել է լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթ, որը կկայանա մարտի 13- ին: «Այդ պաշտոնը 2010-ի փետրվարից ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով զբաղեցնում է Սերգո Երիցյանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: ՀՀ ԿԳ նախարարությունից, որի աշխատակազմում է նաև լեզվի պետական տեսչությունը, թերթի թղթակիցը փորձել է պարզել` ինչո՞ւ է մրցույթը հայտարարվում այսքան ուշ: Հասարակայության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ասել են, որ տեսչության կարգավիճակի փոփոխության հարց էր դրված: Ու թեեւ դա դեռեւս տեղի չի ունեցել, որոշվել է մրցույթը հայտարարել: Սերգո Երիցյանը երեկ մեր թղթակցին չի ասել` մասնակցելո՞ւ է առաջիկա մրցույթին, թե՞ ոչ: Առաջարկել է այդ հարցով դիմել երկուշաբթի»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: