Նավթի գները շարունակեում են աճել չորեքշաբթի առավոտյան։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները բարձրացել են 0.55 դոլարով (0.82%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.88 դոլարի: Երեքշաբթի օրը Brent տեսակի նավթը թանկացել է 1.03 դոլարով (1.6%)՝ մեկ բարելի համար հասնելով 67.33 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի մարտյան ֆյուչերսները թանկացել են 0.62 դոլարով (0.98%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.83 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 1.07 դոլարով (1.7%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.21 դոլարի։