Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարականով հունվարին ստեղծվել է մայրաքաղքում ծառերի համարակալման աշխատանքային խումբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Աշխատանքերի արդյունքում կպատրաստվի Երեւանի կանաչ գոտիների քարտեզ: Այդ գոտիներում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունները պատասխանատվություն կկրեն այդ տարածքների համար, եւ չարտոնված ցանկացած ոչ պրոֆեսիոնալ միջամտություն կկասեցվի: Խմբի առաջարկով կկատարվեն կանաչ գոտիների ավելացման աշխատանքներ:Ա. Գեւորգյանը նորից հիշեցրեց քաղաքապետի այն խոսքերը, որ այսուհետ կանաչ գոտիների հաշվին կառուցապատում չի լինի:




























