ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հանրահանի և Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի հանդիպման մասին։

Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-ն, Վրաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ ասվում է հետևյալը.

«ԱՄՆ Պետքարտուղարությունում անցկացված հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր։

Վրացական կողմը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերակարգավորելու իր պատրաստակամությունը և ռազմավարական գործընկերության վերականգնման կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Վրաստանի հետ համագործակցության հեռանկարները։ Ամերիկյան կողմը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։