ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանն, ով գտնվում էր արձակուրդում, այլեւս չի վերադառնա խորհրդարան: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նա փետրվարի 10-ից գործուղվում է Արտաքին գործերի նախարարություն եւ այնտեղ կաշխատի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական:

Դրանից հետո Գեղամ Ղարիբջանյանին կնշանակեն դեսպան, սակայն որ երկրում, առայժմ հայտնի չէ:

Նշենք, որ լրատվամիջոցներում բազմիցս տեղեկություններ էին տարածվել Գեղամ Ղարիբջանյանի` դեսպան նշանակվելու մասին: Մասնավորապես, նշվում է, որ նա դեսպան է նշանակվելու Արաբական միացյալ էմիրություններում, որտեղ ՀՀ գործող դեսպանը Վահագն Մելիքյանն է: Ի դեպ, նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում առանց մեկնաբանության է թողել իր` Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերը: