Երեւանում բացվեց «River Island» բրիտանական բրենդի խանութը։ Բացի առաջին գնորդներից, հայտնի բրենդի երեւանյան խանութի բացման արարողությանը ներկա էին նաեւ հայաստանյան շոուբիզնեսի ներկայացուցիչներ։ Առաջին հաճախորդների թիվն ու ակտիվությունը վկայում էր, որ բրենդն արդեն հետաքրքրություն էր վայելում նաեւ երեւանցիների շրջանում։

Նշենք, որ «River Island»-ն ավելի քան 60-ամյա պատմություն ունի։ Այն ստեղծվել է լոնդոնաբնակ Բեռնարդ Լյուիսի կողմից 1948թ.։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Lewis Separates, հետագայում անվանափոխվել է Chelsea Girl, Concept Man, եւ միայն 1988թ-ին անվանափոխվել է River Island-ի։ Այսօր River Island-ը մասնագիտացած է հատկապես 18-35 տարիքային խմբի համար նախատեսված հագուստի եւ պճնանքի պարագաների արտադրանքով։ Ընկերությունը փորձում է գին-որակ համադրությամբ առաջարկել լավագույն պայմաններ։ Բացի երեւանյան նորաբաց խանութից, վաճառքի ցանցեր կան նաեւ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, եվրոպական այլ երկրներում։