«Վիսոցի: Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմը դրական դեր խաղաց` երիտասարդ սերնդի մոտ Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործության նկատմամբ հետաքրքրության մեծացման առումով: Այդ մասին փետրվարի 11-ին Երեւանում Մոսկվայի տանը կայացած փակ ցուցադրության նախորդած ճեպազրույցում ասաց Վիսոցկու որդին` Նիկիտա Վիսոցկին:
Նրա խոսքով` ֆիլմն անասելի հետաքրքրություն է առաջացրել Վիսոցկու անձի եւ ստեղծագործության նկատմամբ:«Սա լավ ֆիլմ է: Կարծում եմ այս կինոնկարի շնորհիվ շատ բան է փոխվել»,-ասաց նա:Միաժամանակ KM.RU-ն նշում է, որ այն նաեւ 2011թ. ամենադրամարկղային ֆիլմն է, որը վարձույթից ստացել է 27,19 մլն դոլար:




























