Փետրվարի 12-ի գիշերը մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երեւան-Արտաշատ ճանապարհին, Դիմիտրով գյուղի հատվածում:
«Օպել» մակնիշի 06ՕՍ 187 համարանիշի տաքսին հարվածել է փակ ուղեփակոցին ու բախվել ընթացող բեռնատար գնացքին (Արարատ-Մասիս երկաթուղի), որի հետեւանքով մեքենայի ուղեւորներից 23-ամյա երիտասարդը տեղում մահացել է, մյուսը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Մահացողը Վերին Դվին գյուղի գնակիչ 23-ամյա Վահե Մարգարյանն է:
Տաքսու 46-ամյա վարորդը, ով Երեւանի բնակիչ է, դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն այսօր` փետրվարի 13-ին, ոստիկաններին հաջողվել է նրան հայտնաբերել ու ձերբակալել: Կատարվում է քնություն:




























