Հայաստանի տարածքում փետրվարի 12-ի ժամը 13-ի դրությամբ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Արագածոտնի մարզում` Նիգավան, Օթեւան, Ծաղկասար, Ջրամբար եւ Ձորագլուխ համայնքների ճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:




























