Մոսկվայում Կրասնոպրեսնենսկայա առափնյա փողոցի վրա գտնվող կառավարության տան մոտ Նիժնի Տագիլի 56-ամյա բնակչուհի Վերա Սմոլինան ինքնահրկիզվել է:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը, Սմոլինան մոտեցել է շենքի առաջ գտնվող հսկիչ անցակետին, իր վրա բենզին է լցրել եւ կրակ տվել: Պահպանության ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել կրակը, որից հետո կինը հոսպիտալացվել է:
Ինքահրկիզումից առաջ Սմոլինան որեւէ պահանջ չի ներկայացրել:




























