Դաշնակցությունը հայտարարեց իր հերթական կապիտուլյացիայի մասին։ Այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանի նիստի ժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին պաշտոնից զրկելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ո՞ւր եք ժողովուրդ ջան՝ հարգելի ընկերներ, որ նույն այս շենքում գտնվելով՝ ռադիոընդունիչով լսում եք այս ելույթը։ Մի հոգի չկա, որ այստեղ նստած է և լսում է ձեր կուսակցության մասին ասվածը և իր վրա է վերցնում այդ հարվածը», - նշել է նա։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ նման կուսակցություն, որպես այդպիսին, քաղաքական դաշտում գոյություն չունի։ «Հետևաբար, Դաշնակցության կապիտուլյացիան շարունակվում է։ Պարոն Ռուստամյանն ասում է «ծանր հրետանին» հանել եք Դաշնակցության դեմ։ Պարոն Ռուստամյան ջան Դաշնակցությունը դեմ ծանր հրետանու կարիք չկա, մի «ռագատկեն» էլ հերիք է։ Դուք արդեն այն հզոր կուսակցությունը չեք, որը նախկինում եղել եք։ Դուք սարսափում եք այս քննարկումից, դուք սարսափում եք Հակոբ Հակոբյանի հայտարարություններից», - հավելել է պատգամավորը։

Նրա կարծիքով՝ Դաշնակցություն կուսակցության նոր կարգախոսը պետք է դառնա «Մահ կամ գուբերնիա»-ն, որը լուրջ հավակնույթուն ունի վերածվելու «Ե՛վ մահ, և՛ գուբերնիա, և՛ էլի մահ»-ի։ Ալեքսանյանն ընդգծել է, որ Դաշնակցությունն այլևս որևէ առնչություն չունի ազատության հետ, քանի որ փորձում է ազատվել ազատությունից։ «Նրանք չի պատկերացնում, որ կարող է լինել քաղաքական կուսակցություն, որտեղ «ФСБ»-ի ագենտներ չկա», - եզրափակել է նա։

Հիշցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը լքել է նիստերի դահլիճը, այն բանից հետո, երբ նրանց ընկեր Աննա Գրիգորյանին զրկել են քվեարկության իրավունքից։