Ջամահիրիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սաադին, Նիգերում տնային կալանքի են ենթարկել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հիշեցնենք, Սաադի Քադաֆին Լիբիայից Նիգեր է փախել սեպտեմբերի կեսերին: Ավելի ուշ աֆրիկական այդ երկրի իշխանությունները նրան ապաստան էին տրամադրել:
Փետրվարի 11-ին Լիբիայի կառավարությունը Նիգերին կոչ էր արել հանձնել Սաադի Քադաֆիին, սակայն Նիգերի իշխանությունները մերժել էին:
Տրիպոլիի կոչի պատճառ էր դարձել Սաադիի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, փետրվարի 10-ին նա «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում ելույթ էր ունեցել` հայտարարելով, որ Լիբիայում խռովությունն անխուսափելի է:




























