Սպանված Մուամար Քադաֆիի որդիներից մեկը` Սաադին, Լիբիայում անխուսափելի ապստամբություն է կանխագուշակել: «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Սաադին պատմել է, որ հայրենակիցների հետ կապ է պաշտպանում, որոնցից շատերը դժգոհ են իշխանություններից:

Նա հայտարարել է, որ ապստամբությունը կընդգրկի Ջամահիրիայի բոլոր շրջանները: Ցույցն արդեն սկսվել է, եւ այն օրեցօր ծավալվում է, վստահեցրել է տապալված առաջնորդի որդին:

 «Մեծ ապստամբություն կլինի հարավում, արեւելքում, կենտրոնում եւ արեւմուտքում: Լիբիայի բոլոր շրջանները ժողովրդական այս նոր ապստամբության վկաները կդառնան», - կանխագուշակել է նա:

Ըստ Սաադի Քադաֆիի` «լիբիական ժողովուրդը պետք է ապստամբի ինքնակոչների եւ վատթարացող իրադրության դեմ: Անցումային ազգային խորհուրդն անօրինական մարմին է, եւ այն չի վերահսկում զինվորականներին»:

Նա նշել է, որ Նիգերիայում գտնվելով, ինքն ամեն օր կապ է հաստատում Լիբիայի բնակչության տարբեր խմբերի հետ. «Մարդկանց վիճակը վատթարանում է: Ես կապի մեջ եմ զինվորականների, ցեղախմբերի, ԱԱԽ-ի եւ ազգային բանակի հետ: Կարող եմ հաստատել, որ այժմ Լիբիայում գտնվողների 70%-ից ավելին, անկախ այն բանից` աջակցում են նրանք  փետրվարի 17-ը, թե` ոչ, դժգոհ են իրադրությունից եւ պատրաստ են միավորվել հանուն իրավիճակի փոփոխման», - Քադաֆիի որդու խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: