ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը «գրեթե ոչ մի դեր» չի խաղացել հակամարտությունների կարգավորման գործում և կոչ է արել բարեփոխել գլոբալ ինստիտուտները, հայտնում է AFP-ն:

«Միավորված ազգերի կազմակերպությունը դեռևս հսկայական ներուժ ունի՝ աշխարհում բարության գործիք լինելու համար, - հայտարարել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում: - Բայց մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ այսօր մեր առջև ծառացած ամենահրատապ հարցերին այն պատասխաններ չի տալիս և գրեթե ոչ մի դեր չի խաղում դրանցում: Այն չկարողացավ լուծել Գազայի պատերազմի խնդիրը»:

Դիվանագետներն իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնության կապակցությամբ, որն ուղղված է ամբողջ աշխարհում հակամարտությունների լուծմանը՝ նշելով, որ դա կարող է վնաս հասցնել Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքին։