Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է ապագայում պետության ղեկավարի մակարդակով մասնակցել Խաղաղության խորհրդի գործունեությանը։

«Ես մեծ հույս ունեմ, որ այն միջոցառումները, որոնք տեղի կունենան հետագայում… Մենք անպայման նախագահական մակարդակով կմասնակցենք այդ Խորհրդին, անպայման կմասնակցենք»,- ասել է նա Միութենական պետության պետքարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ։

«Գուցե ոչ Վաշինգտոնում։ Ինչ-որ տեղ Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում։ Հնարավոր է, որ Իսրայելում, ավելի մոտ՝ այստեղ, կամ Թուրքիայում կայանան այդ Խորհրդի հետագա նիստերը։ Մենք կմասնակցենք դրան»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «ԲելՏԱ» գործակալությունը։