«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր ղեկավարը կդառնա Վիկտոր Ռեբեցը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Վիկտոր Ռեբեցը ավելի վաղ զբաղեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դաշնային եւ տարածաշրջանային իշխանական մարմինների հետ փոխազդեցության գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Նոր գլխավոր տնօրենին կներկայացնեն փետրվարի 15-ին:
«Հարավկովկասյան երկաթուղու» գործող գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը կավարտի իր աշխատանքը Հայաստանում:




























