Ստամբուլի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազի տեղակալ Ֆիքրեթ Սեչենը վերջին օրերին KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում Ազգային հետախուզության ծառայության պետին եւ եւս այլ աշխատակիցներին հարցաքննության կանչելու հետ կապված հայտարարություն է տարածել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ֆիքրեթ Սեչենը նշել է, թե KCK-ի գործի շրջանակներում ընթացող հետաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ որոշ պետական ծառայողներ գերազանցել են իրենց տրված իրավասությունները։ «Նրանք իրենց պարտականություններից դուրս գործողություններ են իրականացրել եւ աջակցել ահաբեկչական կառույցի (PKK-խմբ) գործունեությանը։ Այս գործողությունները սկսվել են այդ մասին ձեռք բերված ապացույցների հիման վրա»,-նշվել է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ MIT-ի ներկա եւ նախկին պետերը հրավիրվել էին դատախազություն KCK-ի գործով հետաքննությունների շրջանակներում եւ պետք է ցուցմունք տան նախորդ տարի կայացած MIT-PKK բանակցությունների վերաբերյալ։
MIT-ի 5 աշխատակիցների նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացվել։




























